Արայիկ Խանդոյանը՝ ոստիկան Տեփանոսյանի զոհվելուց հետո. «Մենք չենք կրակել, ձեր դիպուկահարներն են»27 հունիսի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին ռադիոկապի միջոցով շփումներ են եղել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների, ինչպես նաև գունդը շրջափակած ուժայինների միջև: «Առավոտ» թերթի փոխանցմամբ, խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում դատավարության կողմերը լսել են գործի նյութերում առկա ապացույցներից ռադիոհաղորդակցության ձայնագրությունները: Ռադիոկապով երկխոսություններից մեկը եղել է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո. խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», դիմել է ոստիկանության ծառայողին՝ ասելով՝ «դրանք մեր կրակոցները չեն, դրանք ձեր դիպուկահարներն են մեզ վրա աշխատում»: Ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցն ասում է՝ «կրկնում եմ՝ մեր ծառայողն է զոհվել ձեր կրակոցից: Զենքերը վայր դրեք: Կամ հանձնվեք, կամ համարժեք պատասխան կստանաք»: «Մայո՜ր, ասում եմ՝ նման բան չկա, մենք չենք կրակել: Դա ձեր դիպուկահարներն են: Քանի դեռ պատերը չեք քանդել-ներս մտել, մենք կրակողը չենք»,- ասել է Խանդոյանը: Ռադիոկապով մեկ այլ երկխոսության ժամանակ Խանդոյանը դիմել է զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանին, ասելով, որ վերջինս ոչ մի կրակոց չարձակի: «Արեգ ջան, ոչ մի կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում: Ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք», - ասել է նա: ՊՊԾ գնդի գրավման օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում երեք ոստիկան է զոհվել. սպանության մեղադրանքներ են առաջադրված խմբի անդամներից Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին: Վերջինս մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի ևՅուրի Տեփանոսյան սպանությունների մեջ: 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել էրՀՀ ոստիկանությանՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկաններին: Գրավման օրերին երեք ոստիկան է զոհվել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էրհուլիսի 30-ին ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա դիպուկահարի կրակոցից: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |