Գործադիրը հարկային արտոնություն չի տվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ՍՊԸ-ին

Գործադիրը հարկային արտոնություն չի տվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ՍՊԸ-ին

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունիսի 28-ի նիստում հաստատել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հայտը մերժելու նախագիծը:

Ընկերությունը դիմել էր գործադիրին իր կողմից ներմուծվող`ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար նախատեսված սարքավորումները (լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակ, ճոպաններ մետղական լեդ լուսարձակների համար և այլն) մաքսատուրքից ազատելու հայտով:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության հայտը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշմամբ սահմանված գերակա ոլորտին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---