Էդվարդ Նալբանդյանն ու Բերնար Ֆասյեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը23 ապրիլի 2008 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա ընթացքի հետ կապված հարցերը: Նա հանդիպել է նաեւ դիվանագիտական գլխավոր խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ, որին Է. Նալբանդյանը ներկայացրեց արտաքին եւ ներքին ոլորտներում Հայաստանի նոր ղեկավարության ծրագրերը, Հայաստանի մոտեցումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Առանձին ուղղություններով միջկառավարական շփումների ընդլայնման եւ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության էլ ավելի խորացման հարցեր քննարկվեցին Ֆրանսիայի պետական ծառայության հարցով պետքարտուղար Անդրե Սանտինիի հետ:Ապրիլի 23-ին նախատեսված է Է. Նալբանդյանը հանդիպումը իշխող Հանուն Ժողովրդային շարժման (UMP) կուսակցության Գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |