Նախագահական. Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպանի հետ![]() 28 հունիսի 2018 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Պեդրո Մորենեսի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համացանցում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ, իբրև թե, Սարգսյանը հրաժարվել է ողջունել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Մորենեսին և չի սեղմել նրա ձեռքը: Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Նա այնուհետև Վաշինգտոնում հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |