Նախագիծ. Դատավորը ստացած թույլատրելի չհամարվող նվերը պետք է հանձնի պետությանը29 հունիսի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Դատավորն իր ստացված թույլատրելի չհամարվող նվերը պետք է հանձնի պետությանը. հանձնելու կարգը նկարագրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված համապատասխան նախագծում: Նշվում է, որ ըստ սահմանադրական օրենքների, դատավորի կողմից թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը չի վերադարձվում կամ վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չի լինում, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել ՀՀ Կառավարության սահմանած կարգով: Նախագով սահմանվում է հանձնվող նվերի ընդունման համար իրավասու պետական մարմինը, նվերը կամ նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում դրա համարժեք գումարը փոխանցելու համար կնքվող փաստաթուղթը, նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում վճարվող գումարի համարժեքության ճշգրտման ընթացակարգը, նվերի հանձնման հետ կապված ծախսերի իրականացման կարգը, հանձնվող նվերի հետագա տնօրինման կարգը: Նշվում է, որ թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա. այն հանձնում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման կոմիտեն: Այն ստանալուց հետո կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրում է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվում է դատավորի կողմից նվերը ստանալու օրվա դրությամբ: Եթե փորձաքննության արդյունքով պարզվում է, որ նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցված գումարից, ապա կոմիտեն այդ մասին ծանուցում է դատավորին՝ կցելով փորձագետի եզրակացությունը: Ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |