Պուտին. ՌԴ-ն և ՀՀ-ն ամուր կապված են բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ29 հունիսի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը շաղկապված են բարեկամության և ռազմավարական գործընկերության ամուր կապերով: Այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և հյուրերին հղած ուղերձում: «Մեր պետությունների միջև բովանդակային քաղաքական երկխոսություն կա տարբեր մակարդակներում, ակտիվ զարգանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար գործակցությունը»,-ասվում է Պուտինի ուղերձում: Ըստ նրա, հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազում համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում: «Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ ու առաջարկություններ մշակել, որոնք կնպաստեն ՌԴ և ՀՀ գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը եվրասիական տարածքում»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովը սկսել է աշխատանքը հունիսի 29-ին Երևանում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |