Կաթողիկոսը հորդորում է չեղարկել հունիսի 30-ին Էջմիածնում բողոքի ակցիան (վիդեո) 29 հունիսի 2018 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգն Բ-ն տեսաուղերձ է հղել, որում անդրադարձել է իր հրաժարականի պահանջով մի քանի շաբաթ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա հորդորել է չեղարկել բողոքի հունիսի 30-ի բողոքի ակցիան: «Սիրելի հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցական Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիս 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձառության՝ մեր հավատոր զավակները տարբեր համայքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն հայոց Հայրապետին»,- ասել է նա: Նա ասել է, որ ստեղծվել է «լարված ու հուզական վիճակ», ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների: «Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը: Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով», - ասել է նա: Տևական ժամանակ է՝ մի խումբ հոգևորականներԳարեգն Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |