ՀՀ նախագահ. ՀՀ-ն շահագրգռված է «Հազարամյակի մարտահրավերների» հետ գործակցության վերսկսմամբ![]() 29 հունիսի 2018 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ: Նախագահը կարևորել է երկկողմ տնտեսական գործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ: Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև բարձր մակարդակի այցելությունների ակտիվացումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Արմեն Սարգսյանը հանդիպում և հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաև այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ: Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ: Հունիսի 27-ին նա այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |