Լեհաստանի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը![]() 29 հունիսի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Լեհաստանի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: Հունիսի 7-ին համաձայնագիրը վավերացրել էր Լեհաստանի Սեյմը, իսկ հունիսի 27-ին՝ նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: Հայաստանի-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել է Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |