ՊՆ-ում ԶՈւ արդիականացման հարցեր են քննարկել![]() 29 հունիսի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել համապատասխան վարչությունների ղեկավարները, ներկայացվել են առաջարկներ ԶՈՒ մի շարք ուղղությունների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարն իր ելույթում ընդգծել է զինված ուժերում բարեփոխումների կարևորությունն ու սահմանել առաջնահերթությունները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Օրակարգում տեղ գտած հարցերը, առաջարկներն ու որոշումները կներկայացվեն ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |