Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը![]() 29 հունիսի 2018 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին հայտնում է Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերյան միկրոբլոգը: Հունիսի 29-ին Լեհաստանի Սենատը նույնպես միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել է Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |