ԵՄ-ն ևս 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային փախստականների համար![]() 30 հունիսի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները պայմանավորվել են ևս 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային փախստականների մասին համաձայնագրի շրջանակում: 2 մլրդ եվրոն այդ գումարից կտրամադրվի ԵՄ բյուջեից, իսկ 1 մլրդ եվրոն՝ անդամ երկրների անդամավճարներից, որոնց չափը կախված է ԵՄ ազգային համախառն եկամուտում նրանց չափաբաժնից: ԵՄ ֆինանսավորման շնորհիվ, սիրիացի փախստականները Թուրքիայում օգնություն են ստանում և ապահովվում անհրաժեշտ պարագաներով, նաև կրթություն ստանում, ասել է Բուլղարիայի ֆինանսների փոխնախարար Մարինելլա Պետրովան, գրում է Deutsche Welle-ն: Անկարայի և Բրյուսելի համաձայնագիրը, որով Թուրքիան պետք է փակի փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա, ուժի մեջ է մտել 2016-ի մարտին: ԵՄ-ն խոստացել է Անկարային 6 մլրդ եվրո հատկացնել այդ կարիքների համար, մասնավորապես, փախստականների համար հիվանդանոցներ և դպրոցներ կառուցելու համար: Միևնույն ժամանակ համաձայնեցված 26 նախագծից կյանքի է կոչվել կեսից էլ պակասը, իսկ նախագծերի մի մասը դեռ չի էլ մեկնարկել: Հունիսի 27-ին ԵՄ Խորհուրդը հայտարարել է Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու մասին: Հայտարարությունն արվել է Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրություններում հաղթելուց 2 օր անց:Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների քվեների 52,5 տոկոսը: Նրա մերձավոր մրցակից ընդդիմադիր Մուհարեմ Ինջեն ստացել է քվեների 31,5 տոկոսը: Արևմուտքը քննադատեց Թուրքիայում օրենքի գերակայությունից նահանջը, մարդու իրավունքների և ազատ կարծիք հայտնելու հետ կապված իրավիճակը, լրագրողների, իրավապաշտպանների ու գիտնականների հալածանքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |