Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան ակումբներում և փաբերում![]() 30 հունիսի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան մի շարք փաբերում և ակումբներում։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, գիշերն իրականացված այցերի մեջ որևէ արտառոց բան չի եղել։ «Ոստիկանությունը նախկինում էլ է նման գործողություններ իրականացրել։ Դրանք կապված էին համակեցության կանոնները չխախտելու` 23:00-ից հետո լռություն պահպանելու կարգի հետ»,- պարզաբանեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ օրվա ընթացքում կհրապարակեն հաղորդագրություն կատարվածի վերաբերյալ։ Երևանյան ակումբներից մեկի սեփականատերը մեզ հետ զրույցում պատմեց, որ գիշերը 5 ոստիկան է նրանց այցելել։ «Ասացին, որ մենք լռությունն ենք խախտում, ուզում էին ներս մտնել, բայց մենք չթողեցինք և ապացուցեցինք, որ չենք խախտում հասարակական կարգը, քանի որ չենք գտնվում բնակելի շինության տակ»,- պատմեց ակումբի սեփականատերը և ավելացրեց, որ այցի պատճառը որևէ մեկի բողոքը չէր: Նրա խոսքով` ոստիկանները հրավիրեցին նրան երկուշաբթի այցելել իրենց` «շփվելու համար»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |