Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից

Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Վազգեն Միքայելյանն ազատվել է պաշտոնից: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը:

Նախարարն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն։

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---