Գրիգորյանի փաստաբանին սպառնած անձ. Դրանք միայն խոսքեր էին (վիդեո) 30 հունիսի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին Facebook սոցցանցում սպանության սպառնալիքներով դիմած անձը բացատրություններ է տվել ոստիկանությունում: Նա ասել է, որ դրանք ուղղակի խոսքեր են եղել, ասվել են պահի ազդեցության տակ և ինքը ոչ մի գործողություն մտադիր չէր ձեռնարկել: Սպառնալիքների հեղինակ, Երևանի բնակիչ Կարեն Սաթյանը նշել է նաև, որ նպատակ չի ունեցել վնասել փաստաբանին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան, և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-13։20-նն ընկած ժամանակահատվածում, Facebook սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |