Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Վրաստանի հաշվի՞ն23 ապրիլի 2008 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Ամերիկայի դիմակայությունը Անդրկովկասում ժամանակավոր եւ կարճ գործոն է պատմական հեռանկարում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Անդրկովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, այն վերջերս է ծագել, անգամ ոչ 90-ականներին, այլ Բուշի իշխանության գալով, երբ Ամերիկան էքսպանսիայի նոր ալիք սկսեց հետխորհրդային տարածքում, սկսեց Ռուսաստանին անբարիացկամ պետություններով շրջապատելու քաղաքականություն վարել: «Ռուսաստանն ստիպված էր պատասխանել: ԱՄՆ-ի թուլացմանը զուգահեռ, իսկ մենք տեսնում ենք, որ այնտեղ այսօր լուրջ տնտեսական ճգնաժամ է, նրանք ստիպված կլինեն հեռանալ Եվրասիայից, առաջին հերթին` Ավղանստանից, Իրաքից: Նրանց մոտ սրվում են ներքին խնդիրները»,- նշել է Ալեքսանդրովը: Նա գտնում է, որ այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, Անդրկովկասին ինքնուրույն կթողնեն: «Կվերականգնվի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը: Ավանդաբար, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կսկսեն որոշել քաղաքականությունը: Այդ պայմաններում, Վրաստանը կլինի վերջին ժամանակներում կատարված բոլոր իրադարձությունների գլխավոր պատասխանատուն: Աբխազիան եւ Հարավային Օսիան վերջապես անկախություն կստանան, Աջարիան, Ջավախքը, ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանը դուրս կգան Թբիլիսիի վերահսկողությունից: Ամենայն հավանականությամբ, Վրաստանը մի քանի մասի կբաժանվի, կդառնա համադաշնություն: Դրա շնորհիվ կարող է կարգավորվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի որ Ադրբեջանը բոլոր շանսերն ունի որպես փոխզիջում ստանալ Մարնեուլի շրջանը ԼՂՀ փոխարեն: Նման ծրագիրն ավելի իրատեսական է, երբ Արեւմուտքը հեռանա տարածաշրջանից»,- ընդգծել է Միխայիլ Ալեքսանդրովը, գրում է Nakanune.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |