Հրազդանի ավագանին ընդունել է քաղաքապետի հրաժարականը. Նա կհեռանա իր թիմի հետ![]() 2 հուլիսի 2018 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հրազդան քաղաքի ավագանու նիստում հուլիսի 2-ին միաձայն ընդունվել է ավելի քան 15 տարի քաղաքը ղեկավարող՝ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի հրաժարականը: Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել: Դանիելյանն ասել է, որ իշխանությունից հեռանում է իր թիմի հետ և կարծում է, որ Հրազդանը պետք է ղեկավարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության երիտասարդ ներկայացուցիչը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Արամ Դանիելյանը ստանձնել էր Հրազդանի քաղաքապետի պաշտոնը 2002 թվականին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |