Ամերիկահայ աստղագետ Թերզյանը ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգևը կստանա 2 հուլիսի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գիտնական, պրոֆեսոր Երվանդ Թերզյանը կարժանանա ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի ուսումնասիրության հարցերով ազգային վարչության (NASA) բարձրագույն պարգևին, հաղորդում է carlsaganinstitute.org-ը։ Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հասարակական գործունեությանը և գիտական հետազոտություններին։ Նա օգտագործել է իր խանդավառությունը տիեզերական հետազոտությունների և կրթության ոլորտում, որպեսզի իր փորձը փոխանցի ուսանողներին և լայն հասարակայնությանը»,-նշված է NASA-ի հաղորդագրությունում։ Կազմակերպության կարծիքով` Թերզյանի ձեռքբերումները վկայում են, որ նա արժանի է բարձրագույն պարգևի։ «Դոկտոր Թերզյանն իր կարիերայի ընթացքում անխոնջ դեսպան է եղել գիտական ոլորտում, նա ազդեցություն է ունեցել մագիստրանտների, ասպիրանտների, գործընկերների և լայն հասարակության վրա։ Դա արժանի պարգև է», -շում է աստղագիտության պրոֆեսոր Թերի Հերտերը։ Թերզյանը ծնվել է 1939թ-ին Եգիպտոսում։ Աստղագետի հայրը հայ է, մայրը` հույն։ Ավարտելով հայկական դպրոցը, այնուհետև Կահիրեի Ամերիկյան համալսարանը` 1960թ-ին նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ուսումը։ Թերզյանն աշխատել է NASA-ի ութ հանձնաժողովներում, ԱՄՆ-ի քոլեջներում դասավանդել աստղագիտություն։ Նա հայտնի է միջգալակտիկական տարածությունների և դրանցում անտեսանելի նյութ հայտնաբերելու հետազոտություններով։ Անցած տարի Թերզյանն արժանացել է NASA-ի շքանշանի «Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար» և Հայաստանի բարձրագույն ոսկե մեդալի` գիտական ձեռքբերումների համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |