ԶՈւ ԳՇ պետ. Իրավիճակը վերահսկվում է՝ անհանգստանալու կարիք չկա![]() 2 հուլիսի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ վերահսկվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Իրավիճակը վերահսկվում է: Նորմալ աշխատանք է տարվում: Անհանգստության կարիք չկա», - լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով Ադրբեջանում սկսված լայնամասշտաբ զորավարժություններին և իրավիճակին ընդհանուր առմամբ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է, որ առանձնահատուկ ոչինչ չկա: «Կատարվում է սովորական մարտավարական աշխատանք: Պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Մենք էլ մեր պլանով մեր զորավարժությունն ենք անցկացնելու, իրենք էլ մեզ կհետևեն: Անհանգստանալու որևէ բան չկա», - նշել է Դավթյանը: Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |