Դավթյան. Վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 անձ է ներկայացել![]() 2 հուլիսի 2018 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք ու կատարել պարտքը հայկական բանակում, հետևողներ կան։Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Կոչից հետո ունենք մոտ 300 զինծառայող այս պահին, որից նվազագույնը 156 հոգին նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են ծառայության», - լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչ մնացած բոլոր զորակոչիկների համար։«Որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա», - ասել է նա։ Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին այն ամենով, ինչը նախատեսված է կարգով։ «Եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողին ինչ-որ բանով, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու», - ասաց նա։ Արտակ Դավթյանն ասել է նաև, որ վերջին օրերին ունեցել են ահազանգեր։ «Հինգ ահազանգից միայն մեկն էր, որը հաստատվեց՝ ինչ-որ խախտումներ կան, ոչ ամբողջ ծավալով, մենք շատ օպերատիվ ձևով արձագանքեցինք», - նշեց նա։ Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018-ի ամառային զորակոչը՝ պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |