Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր![]() 3 հուլիսի 2018 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Ըստ չճշտված տվյալների, վթար է տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը: Գլոբալ վթարի պատճառները հայտնի չեն, գրում է Haqqin.az-ը: Տևական ժամանակ չկար նաև պաշտոնական հաղորդագրություն, ինչը դարձել էր խուճապի պատճառ բնակչության շրջանում: Ավելի ուշ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: «Հուլիսի լույս 3-ի գիշերը եղանակային պայմանների փոփոխության և Ադրբեջանի տարածքում անոմալ շոգի պատճառով էլեկտրաէներգիայի գերծախսի հետևանքով, շարքից դուրս է եկել Մինգեչաուրի ՀԷԿ-ի տրանսֆորմատորը: Ընթանում են վերանորոգման աշխատանքներ», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ իրավիճակը վերահսկում է նախագահ Ալիևը: Էլեկտրամատակարարումը որոշ շրջաններում արդեն վերականգնվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |