ՀՀ-ում օղու և վիսկիի արտադրությունը կտրուկ նվազել է

ՀՀ-ում  օղու և վիսկիի արտադրությունը կտրուկ նվազել է

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 45%-ով նվազել է օղու արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում 43%-ով նվազել է նաև վիսկիի արտադրությունը:

Ընթացիկ տարվա հինգ ամսում 10%-ով նվազել է նաև կոնյակի արտադրությունը,5%-ով՝ շամպայնինը:

Փոխարենը6,7 անգամ աճել է լիկյորի, 7,3%-ով՝ գինու, 6,2%-ով՝ գարեջրի արտադրությունը:Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է35,8%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---