Deutsche Welle-ն՝ ՀՀ նոր իշխանությունների մասին. Ինչպիսին են ցույցերի մասնակիցները նախարարների դերում 3 հուլիսի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նշանակվեց այդ պաշտոնում օրեր տևած փողոցային բողոքներից հետո, ձևավորեց նոր կառավարությունը: Նախարարների միջին տարիքը 40-ից մի փոքր է ավելի: Ինչպես և խոստացել էր Փաշինյանը, նոր կառավարությունում չկան գործարարներ և օլիգարխներ, ինչն, ընդհանուր առմամբ, հավանություն է ստացել հանրության շրջանում: Ավելի հոռետեսորեն է երկրի բնակչությունը վերաբերում այն հանգամանքին, որ պատասխանատու պաշտոնները ստանձնել են հիմնականում վարչական աշխատանքի փորձ չունեցող երիտասարդներ, գրում է Deutsche Welle-ն: Ի՞նչ սկզբունքով է ձևավորել կառավարությունը Փաշինյանը: Քաղաքագետ Միքայել Զոլյանը 3 խումբ է առանձնացնում: «Առաջին խումբը դա Փաշինյանի թիմն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու բողոքի շարժման ակտիվ մասնակիցները»,-պարզաբանում է փորձագետը: Որպես առավելություն նա նշում է նրանց «երիտասարդ լինելը, լավ, չարատավորված հեղինակությունը, կոմունիկացիայի ժամանակակից մեթոդներին տիրապետելը»: «Հետաքրքրական է, որ ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերել ԱԱԾ տնօրեն 39-ամյա Արթուր Վանեցյանը, մինչդեռ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող մարդկանցից վախենում էին և նույնիսկ ատում: 1,5 ամսվա աշխատանքի ընթացքում նա հասցրել է բազմամիլիոնանոց հանցավոր սխեմաներ բացահայտել ՊԵԿ պաշտոնյաների մասնակցությամբ, բացահայտել պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր գումարների յոււրացման դեպքեր որոշ զորամասերում: Չեն խուսափել պատասխանատվությունից նաև նախկին իշխանական վերնախավի հարազատները: Արդեն քրգործեր են հարուցվել երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր և նրա ընտանիքի անդամների դեմ»,-նշում է պարբերականը: Ըստ Զոլյանի, այս խմբի գլխավոր թերություններից մեկը բարձր պաշտոններում աշխատանքի փորձի բացակայությունն է, թեև, դա այս պայմաններում, ավելի շուտ առավելություն է: «Մյուս խումբը պայմանականորեն ասած տեխնոկրատներն են, պրոֆեսիոնալները, որոնք կարևոր դիրքեր են զբաղեցրել նաև նախկին իշխանության օրոք, բայց չեն եղել կոռուպցիոն սկանդալների մասնակից»,-պարզաբանել է փորձագետը: Իսկ երրորդ խումբն, ըստ նրա, Փաշինյանի դաշնակիցներն են այլ կուսակցություններից, որոնք կազմեցին կոալիցիոն կառավարությունը: Այդ կուսակցությունների մի մասի հետ գործակցությունը ժամանակավոր է, քանի ոև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հավանաբար, առանձին կմասնակցեն ԱԺ ընտրություններին: Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նոր կառավարության գլխավոր նվաճումն է համարում այն, որ իշխանությունը կատարում է կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ խոստումը: Ըստ նրա, ամենագլխավոր խնդիրը, որը դեռ պետք է լուծի նոր կառավարությունը, դա կոռուպցիան որպես երևույթ արմատախիլ անելն է, թույլ չտալը, որ այն հարմարվի նոր իրողություններին, ինչպես նաև թույլ չտա, որ մեծ փողերը «փախչեն» երկրից, ինչը կարող է վատթարացնել տնտեսական իրավիճակը երկրում: Կառավարության գործունեության մեկ այլ առավելություն Զոլյանը համարում է թափանցիկ գործելաոճը: «Եվ Փաշինյանը, և կառավարության անդամները հաճույքով են շփվում մամուլի հետ, անմիջական կապ են պահում հանրության հետ սոցցանցերի միջոցով»: Ինքը վարչապետը, կրթության և առողջապահության նախարարները կանոնավոր կերպով ուղիղ եթեր են դուրս գալիս սոցցանցերի միջոցով, պատասխանում են հարցերին: Որպես նոր կառավարության թերություն փորձագետը նշում է բարեփոխումների ընդհանուր ռազմավարության բացակայությունը և համակարգման պակասը տարբեր գերատեսչությունների միջև, ճիշտ է, նշվում է, որ պատճառն այն է, որ թիմի անդամները դեռ միասին աշխատելու բավարար փորձ չունեն: Այնուամենայնիվ, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, նոր կառավարությունը շատ ժամանակ չունի: «Արդեն աշնան սկզբին, երբ կլրանա նոր կառավարության աշխատանքի 100 օրը, բոլոր չլուծված հարցերը կարող են բարձրացվել նոր սրությամբ ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաև նոր իշխանություններին սատարողների կողմից»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |