Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում նաև Նախիջևանում 3 հուլիսի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Առանձին համազորային բանակի ՀՕՊ զորամասերում և ստորաբաժանումներում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ մարտական հրաձգության կիրառմամբ: Զորավարժությունները սկսվել են մարտական տագնապից, հակադարձվել են պայմանական օդային հակառակորդի առաջին հարվածները, մարտական գործողություններ են իրականացվել հրամանատարական և կառավարման կետերում, հայտնում է Haqqin.az-ը: Նշվում է, որ մարտական հրաձգության փուլում «հակառակորդի օդային և ցամաքային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից»: Զորավարժություններին մասնակցում է օդային հակառակորդին իմիտացիա անող Առանձին համազորային բանակի օդուժը: Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |