Ոստիկանները կրկին այցելել են գիշերային ժամանցի վայրեր․ Խախտումներ են գտել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Ինչպես ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ «Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում ենք գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Երևանյան փաբերի և ժամանցի վայրերի սեփականատերերը բաց նամակ են ուղղել մայրաքաղաքի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանին և ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով գրավոր ներողություն խնդրել հունիսի 30-ի գիշերը մի շարք փաբեր և ակումբներ ոստիկանության աշխատակիցների այցելությունների համար, ինչպես նաև պարզել որոշ հանգամանքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |