Աշոտյանը Գերմանիայի և Ադրբեջանի ռազմական գործակցության հարցով դիմել է Բունդեսթագ 3 հուլիսի 2018 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ֊գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արմեն Աշոտյանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին:Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նամակը վերաբերում է գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրին։ Rheinmetall AG-ն գերմանական կոնցերն է, որը ռազմատեխնիկայի և սպառազինության խոշորագույն արտադրողներից է Գերմանիայում և Եվրոպայում: 1992-ից ղարաբաղյան հակամարտության պատճառով Գերմանիան արգելք է սահմանել Հայաստանին և Ադրբեջանին զենք և ռազմատեխնիկա վաճառելու հարցում: Ըստ գերմանական կոնցերնի տվյալների, փաստաթղթում ընդգծվում է, որ Rheinmetall-ն այնպիսի ծառայություններ կմատուցի Ադրբեջանին, որոնք չեն խախտում ԵԱՀԿ էմբարգոն: «Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Աշոտյանը գրել էր. «Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |