ԶԼՄ. Դոն Պիպոյի թիկնապահներն ազատ են արձակվել![]() 3 հուլիսի 2018 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի 4 թիկնապահը, որոնք նույն օրը Պիպոյի հետ ձերբակալվել էին ազատ են արձակվել: Այդ մասին իր աղբյուրների վրա հղումով հայտնում է «Հայկական ժամանակը»: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դոն Պիպոյի թիկնապահները մեղադրվում են զենք ու ռազմամթերք պահելու մեջ: Դոն Պիպոն և ևս 4 անձ, որոնք ՌԴ քաղաքացիներ են, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առևանգել և երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |