Ծառուկյանի թիկնազորի պետի գործով ԱԻ նախարարը կանչվել է պարզաբանման![]() 3 հուլիսի 2018 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին «Օլիմպավան» համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության Մաշտոցի բաժին: Այս մասին հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը: Նա նշում է, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է՝ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին, որի ավարտվելուն պես հեռացել է այնտեղից: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել1968 թվականին ծնած Երևան քաղաքի մի բնակչի: Ավելի ուշ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, հայտնի դարձավ, որ հիվանդանոց մեկնած ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդուն հարված է հասցրել նաև Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչ Ռոստոմյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |