ԱԿԲԱ բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները

ԱԿԲԱ բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է, որ 2018-ի օգոստոսի 1-ից պատրաստակամ է գործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք Բանկում ունեն նույն տարվա մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:

Վերը նշված վարկառուները պետք է այցելեն Բանկի՝ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի բանկը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: Վերավարկավորման պայմանագրերը կկնքվեն մինչև 4 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---