ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ ՌԴ Պետդումայի պատգամավորին. Յուրաքանչյուր խոսքը կրակոց է![]() 3 հուլիսի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր խոսքը կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման ռիսկերը՝ սպառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանֆեսյբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, որը հակադարձում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դմիտրի Սավելևի Ադրբեջանում արված հայտարարություններին ԼՂ հարցի վերաբերյալ: Դմիտրի Սավելևн Ադրբեջանում մասնավորապես հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները պետք է փոխանցվեն Ադրբեջանին առանց որևէ լրացուցիչ պայմանի: Հայտարարությունն արվել է ադրբեջանական Ջոջուխ Մարջանլի գյուղում «Ադրբեջանը ՌԴ միակ դաշնակիցն է Կովկասում» խորագրով խորհրդաժողովում: Դեսպանատունը շեշտում է, որ ՌԴ պատգամավորի խոսքերն անհնար է անուշադրության մատնել կամ հերթական պոպուլիստական ելույթ համարել, հատկապես ստեղծված իրավիճակում, երբ փխրուն խաղաղությունը տարածաշրջանուրմ այդքան կարևոր է: ՌԴ պատգամավորի խոսքերը չեն կարող զուսպ ընդունվել, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու սադրանքները շփման գծում, որի արդյունքում շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները: Այդ արտահայտություններն ի չիք են դարձնում մասնավորապես ռուսական կողմի բազմամյա և բազմակող ջանքերը, ի դեմս նրա բարձրագուն ղեկավարության, ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Կարծում ենք, որ մեզ հետ համակարծիք կլինեն նաև ռուս խորհրդարանականներից շատերը, մասնավորապես, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում, իրենց հայտարարություններում միշտ առաջնորդվել են տարածաշրջանում խաղաղության հաստատման ու պահպանման կարևորությամբ»,-ասվում է ՀՀ դեսպանության հայտարարության մեջ: : Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |