Բաքվում երկնաքերը ՀՀ դրոշի գույներով է լուսավորվել. Նորից շփոթել են ՀՀ ու Կոլումբիայի դրոշները

Բաքվում երկնաքերը ՀՀ դրոշի գույներով է լուսավորվել. Նորից շփոթել են ՀՀ ու Կոլումբիայի դրոշները

PanARMENIAN.Net - Բաքվի ամենաբարձր երկնաքերի աշտարակներից մեկը հուլիսի 3-ին սխալմամբ գունավորել են Հայաստանի դրոշի գույներով: Հայկական դրոշը կրկին շփոթել են Կոլումբիայի դրոշի հետ՝ այդ օրն ԱԱ-2018-ի շրջանակում ընթանում էր Կոլումբիա-Անգլիա հանդիպումը:

ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը հաղթեց Կոլումբիային 4:3 հաշվով:

Կոլումբիայի հավաքականի պատվին Բաքվի երկնաքերի աշտարակներից մեկը գունավորել են Կոլումբիայի դրոշի գույներով, սակայն, հակառակ հաջորդականությամբ և աշտարակը գունավորվել է հայոց եռագույնի երանգներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն:

Իսկ Կոլումբիայի դրոշի գույների հաջորդականությունը հետևյալն է՝ դեղին, կապույտ, կարմիր:

Սա առաջին դեպքը չէ, երբ հարևան երկրում հայկական դրոշը շփոթում են Կոլումբիայի դրոշի հետ: 2016-ին Դաշկեսանի շրջանի գործկոմի ղեկավար Ախադ Աբիևը Պետական դրոշի օրվան նվիրված միջոցառման ժամանակ բռունցքի հարվածով կոտրեց թերթաքարից պատրաստված Կոլումբիայի դրոշը՝ շփոթելով այն ՀՀ դրոշի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---