ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են![]() 4 հուլիսի 2018 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի հավաքականը դարձել է ՌԴ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը: Հուլիսի 3-ին անգլիացի ֆուտբոլիստները Մոսկվայում հաղթել են Կոլումբիային 4:3 հաշվով՝ 11-մետրանոցների շարքի արդյունքում: 57-րդ րոպեին հաշիվը բացել է անգլիացիների հարձակվող Հարրի Քեյնը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Իսկ խաղի ավարտին մոտ հավասարությունը վերականգնել է կոլումբացի Յերի Մինան: Դրան հաջորդած 11-մետրանոցների շարքում անգլիացիների դարպասը գրավեցին հարձակվողներ Ռադամել Ֆալկաոն և Լուիս Մուրյելը, ինչպես նաև կիսապաշտպան Խուան Կուադրադոն: Անգլիայի հավաքականի հարձակվողներ Հարրի Քեյնը, Մարկուս Ռաշֆորդն ու պաշտպան Կիրան Թրիփյերը նույնպես չվրիպեցին, իսկ վճռորոշ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Էրիկ Դայերը: Նույն օրը լավագույնների շարքին դասվեց Շվեդիայի հավաքականը: Սանկտ Պետերբուրգում նրանք հաղթեցին Շվեյցարիային՝ 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը (66-րդ րոպե), որը հանդես է գալիս գերմանական «ՌԲ Լեյպցիգ» ակումբում, գրում է Deutsche Welle-ն: Վճռորոշ հանդիպումներից առաջ առաջնությունում 2-օրյա հանգիստ կլինի: Հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդում կհանդիպեն Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականները: Նույն օրը Կազանում աշխարհի 5-ակի չեմպիոն բրազիլացիներն ուժերը կչափեն Բելգիայի հավաքականի հետ: Հուլիսի 7-ին Սամարայում կհանդիպեն Շվեդիայի և Անգլիայի հավաքականները: Քառորդ եզրափակիչների ծրագիրը կեզրափակի ՌԴ-Խորվաթիա հանդիպումը Սոչիում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |