Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով որպես վկա

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով որպես վկա

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով որպես վկա:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչորյանի գրասենյակը հերքել է, որ վերջինս նույն գործով հարցաքննության կանչվելու ծանուցագիր է ստացել, Խաչատրյանն ասել է, որ ծանուցագիրն ուղարկվել է, իսկ հասել է, թե՝ ոչ, «այդ հարցն իրեն չպետք է ուղղել»:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Իսկ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործում որպես մեղադրյալ, նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների հետևանքով զոհվեց տասը մարդ՝ 8 ցուցարար, 2 ոստիկան, վիրավորվել է ավելի քան 200 հոգի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---