Բաքուն կրկին հոսանքազրկվել է![]() 4 հուլիսի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ի երեկոյան, 19:00-ին մոտ, կրկին խափանվել է Բաքվի և Ադրբեջանի մի շարք շրջանների էլեկտրամատակարարումը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում նորից վթար է տեղի ունեցել: Հոսանքի մատակարարման խափանման պատճառով Բաքվի մետրոյի գնացքները մնացել են թունելում: Միայն 21:00-ին է հնարավոր եղել տարհանել մարդկանց: Մինգեչաուրի ՀԷԿ-ում նախորդ վթարի հետևանքների վերացման շրջանակում վերագործարկվել էր 6-րդ էներգաբլոկը, որը խափանվել էր հուլիսի 2-ին: Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Վթար էր տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը: Այս անգամ շարքից դուրս է եկել 7-րդ էներգաբլոկը, որի հետևանքով էլեկտրամատակարարումը խափանվել է: Ուստի, որոշվել է կանգնեցնել նաև 6-րդ և 8-րդ բլոկերի աշխատանքը, հայտնում է Conect.az-ը: Ըստ Turan-ի աղբյուրի, հնացած սարքավորումները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը էլեկտրաէներգիայի սպառման աճի պատճառով: 22:30-ին Բաքվի էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Մինգեչաուրի 1, 2, 3, 4 և 5-րդ էներգաբլոկերն այժմ չեն աշխատում: Շտապ կարգով էլեկտրաէներգիա է ներմուծվում ՌԴ-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |