ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10,3%-ով![]() 4 հուլիսի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է մոտ 1,7 մլն մարդ, ինչը 10,3%-ով գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ընթացիկ տարվա հունիսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 251.000 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14,8 %-ով: Հունիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 234.738 մարդ՝ 11,1%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Հունվար-հունիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 6,8% աճ: Վեց ամսում բեռնափոխադրումը կազմել է 7980 տոննա ապրանք, նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 10912 տոննա ապրանք: 2018 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16.738 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 7744 մարդ: Օդանավակայանում հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 7688 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 35173 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11,3%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |