Քոչունց. Զինված ուժերի համալրման խնդիր չկա![]() 4 հուլիսի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի համալրման խնդիր չկա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը՝ հավելելով, որ ԶՈւ համալրումը խառը սկզբունքով իրեն արդարացնում է: «Մենք համալրման խնդիրներ որպես այդպիսին չունենք և իրեն արդարացնում է խառը սկզբունքով Զինված ուժերի համալրումը՝ պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայությամբ», - ասել է Կամո Քոչունցը, հայտնում է Aysor.am-ը: Որպես օրինակ նա բերել է ՀՀ պետական սահմանի պահպանությունը, որը հիմնականում իրականացվում է պայմանագրայինների միջոցով: «Նրանք հիմնականում հարակից գյուղերից են և սա բավկանին արդյունավետ է», - ասել է Կամո Քոչունցը: Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018-ի ամառային զորակոչը՝ պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |