Գլխավոր դատախազն առաջարկել է չներել իրավապահների հետ հանցավոր գործարքներով տուգանքները չվճարած տաքսիներին![]() 4 հուլիսի 2018 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 4-ի նիստում ընդունվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում իրականացնելու որոշման նախագիծը: ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանն առաջակել է տուգանքների համաներման բացառություններ սահմանել ոչ միան վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի որոշակի հոդվածների, այլ նաև տուգանվող սուբյեկտների մասով: Ըստ Դավթյանի, մի շարք տաքսի ծառայություններ հանցավոր պայմանավորվածություններով մոտ 1 մլրդ դրամի վնաս են պատճառել պետությանը: «Մի շարք տաքսի ծառայություններ իրենց ավտոմեքենաները գրանցել են գույք չունեցող անձանց անունով, և միլիոնավոր դրամների հասնող վարչական տուգանքներ են գրանցվել վերջիններիս անուններով. բնականաբար չեն վճարվել այդ տուգանքները, և սնանկության ու այլ վարույթներ են իրականացվել: Տաքսի ծառայությունները դա իրականացրել են հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում, որոնց մեջ ներգրավված կարող են լինել ոստիկանությունից և ԴԱՀԿ-ի աշխատակիցներ», - ասել է գխավոր դատախազը՝ հավելելով, որ քրեական գործեր են հարուցվել, և վնասի վերականգնման համար նաև այս սուբյետների վրա տարածվող համաներումը կարող է խոչընդոտ դառնալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «սա արդարացի շեշտադրում է»: «Եթե այդ՝ պետությանը հանցավոր գործունեության արդյունքում վնաս է պատճառվել, և կառավարությունը հիմա ներում է այդ տաքսի ծառայություններին, որոնք վնաս չեն կրել, ուրեմն խնդիր է առաջանում վերջիններիս քրեական պատասխանտվության ենթարկելու և տուժածների վնասը վերկանգնելու: Կարծում եմ, որ պետք է խորհրդակցել և ավելացնել նախագծում համապատասխան հոդված, որով համաներումը չի տարածվի այդ տաքսի ծառայությունների վրա», - ասել է վարչապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |