Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 մլն դրամը 4 հուլիսի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։ Բաժնի աշխատակիցները համագործակցել են ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հունիսի 19-ին, ստացված տեղեկությունների առնչությամբ ձեռնարկվել են միջոցառումներ, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Արդյունքում՝ մի քաղաքացի բանավոր հաղորդում է տվել, որ Ուրցաձոր գյուղի համայնքապետը յուրացրել է 2007-ին գյուղի մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը։ Բացի այդ, 2017-2018 թթ․ Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է նաև նույն մանկապարտեզին հատկացված խաղալիքների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։ Հունիսի 22-ին էլ Ուրցաձորի մեկ այլ բնակիչ ոստիկանությունում բանավոր հաղորդում է տվել, որ 2016 թ․ համայնքապետը իրենից վերցրել է 100 000 դրամ ընդհանուր արժեքով 3 գառ։ Խոստացել էր փոխարենը վճարել նրա հողի հարկերն ու չեղյալ համարել այդ պահին՝ 170 000 դրամի հողի պարտքը։ Բայց չարաշահել էր վստահությունը ու ո՛չ հողի հարկն էր վճարել, ո՛չ զրոյացրել պարտքերը և ո՛չ էլ վճարել վերցրած գառների համար։ Արդյունքում՝ հողի հարկի ընդհանուր պարտքը դարձել էր մոտ 570 000 դրամ։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա |