1 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդին գրավի դիմաց ազատել են![]() 4 հուլիսի 2018 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Դատարանը 1 մլն դրամ գրավի դիմաց փոխել է Երևանի Սարալանջի փողոցում մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակին: Այս մասին գրել է վթարից զոհված երեխայի հայրը՝ Գեորգի Պոպովը: Վարորդն ազատության մեջ կմնա մինչև դատարանի կողմից վճռի հրապարակումը: Ապրիլի 23-ին Երևանի Սարալանջի փողոցում առանց պետհամարանիշի «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև 2017թ. ծնված Յուրի Պապովը, ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: Ապրիլի 26-ին փոքրիկը մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել էր, և նա ձերբակալվել էր։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |