Կառավարության անդամները կաշխատեն հայկական արտադրության համակարգիչներով 4 հուլիսի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության անդամները հուլիսի 4-ից կաշխատեն նոր` հայկական արտադրության Արմթաբ համակարգիչներով: Այս մասին հուլիսի 4-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Ինչպես տեսնում եք մոտեցումը փոխվել է, և մենք այսուհետ կաշխատենք հայկական համակարգիչներով»: Նոր տեխնիկայով առայժմ ապահովվել է փոքր դահլիճը, որտեղ էլ անցել է գործադրի նիստը: Նիստերի դահլիճում վերազինման աշխատանքները դեռ ավարտված չեն, հայտնում է Sputnik Արմենիան: «Սա քաղաքական մոտեցում է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում` ոչ միայն ծրագրային ապահովման,այլև արտադրանքի իմաստով»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև հայտարարել է, որ Ազգային ժողովին ևս առաջարկվելու է անցնել հայկական արտադրության համակարգիչների: Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ևս կոչ է արել գնումներ անելիս նախապատվությունը տալ հայրենական արտադրության ապրանքներին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ համակարգիչների ձեռք բերման համար ֆինանսական միջոցներ չեն ծախսվել, քանի որ արտադրող ընկերությունը նվիրել է թաբլետները կառավարությանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |