Նախկին ոստիկանապետ Սարգսյանն իրավապահներին հաղորդել է հանցագործության մասին![]() 4 հուլիսի 2018 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ինքը՝ պատգամավորը: «Այո, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Մանրամասների մասին գոնե երկու-երեք օր ես չեմ խոսելու», - ասել է Սարգսյանը: Ավելի վաղ, լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ԱԺ պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն տևական ժամանակ է, ինչ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |