Հունիսին սննդամթերքն էժանացել է մոտ 4%-ով

Հունիսին սննդամթերքն էժանացել է մոտ 4%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունիսին մայիս ամսվա համեմատ սպառողական շուկայում գրանցվել է 1,5%-անոց գնանկում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում սննդամթերքն էժանացել է 3,9%-ով:

Հունիսին էժանացել են նաև հագուստն ու կոշկեղենը՝ 4,3%-ով, բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները՝ 0,1%-ով:

Տնային գործածության առարկաները, կենցաղային տեխնիկան թանկացել են 1,2%-ով, ակոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 1,3%-ով:

Հունիսին մայիսի համեմատ բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0,1%-ով: Հունիսին 2017-ի նույն ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17% և 26%, իսկ 2017-ի դեկտեմբերի համեմատ՝ 9,3% և 20,7% գնաճ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---