Ազգային երգ ու պար, գինու և գաթայի հյուրասիրություն՝ Վարդավառ միջազգային փառատոնին 5 հուլիսի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին «Երիտասարդական ակումբների դաշնություն» (FYCA) ՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկազմակերպվի Վարդավառ միջազգային փառատոնը, որի նպատակը հանրության շրջանում Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում: Փառատոնը կմեկնարկի վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով: Այստեղ փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ հոգևորականի կողմից ջուր ցողելու արարողությանը: Կեսօրին Գառնու տաճարի հարակից հրապարակում կլինի Վարդավառի տոնակատարությունը՝ հեթանոսական ավանդույթների մատուցմամբ: Ծրագրում ընդգրկված է նաև հատուկ Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրություն, ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու հայոց դիցարանի Աստղիկ և Վահագն աստվածների կերպարների հետ: Հուլիսի 7-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Արարատյան Հայրապետակամ թեմի երիտասարդաց միությունները և Երևանի քաղաքապետարանը Վարդավառի նախատոնակի մեծ տոմախմբություն կանցկացնեն: Տոնական շքերթը Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց հասնելու է մինչև Երևանի մանկական զբոսայգի: Այգում կանցկացվի ազգային երգ ու պարով խորհրդանշական միջոցառում: Իսկ հուլիսի 8-ին՝ Վարդավառի տոնին, քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում կիրականացվի «Վարդավառի տոնը Երևանում» միջոցառումը: Տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքի վարչական շրջաններում կտրվի ժամը 12:00-ին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |