Լենա Նազարյան. ԸՕ փոփոխմամբ Հանրայինը պետք է պարտավորվի թեկնածուների բանավեճ կազմակերպել 5 հուլիսի 2018 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկիների ներկայացում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նա ներկայացրել է ԵԼՔ խմբակցության առանցքային առաջարկները. 1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով: 2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը՝ կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս: 3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից: 4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով: 5.Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի: Հուլիսի 5-ին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստն էր, որտեղ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հերթը ԱԺ ԵԼՔ խմբակցությանն էր։Առաջարկները ներկայացրել է Լենա Նազարյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |