Վարչապետը՝ Ամուլսարի մասին. Եթե լինեինք նախնական փուլում՝ Ջերմուկում հանք չունենալու քաղ.որոշում կլիներ (Թարմացվող) 6 հուլիսի 2018 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ջերմուկ: Նա հանդիպել է «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ Լևոն Գալստյանի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ, լսել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նրանց մտահոգություններն ու փաստարկները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Վարչապետը հանդիպել է նաև հանքի շահագործման խնդրով շահագրգիռ կողմերի հետ: «Ստուգումները Ամուլսարում պետք է շարունակվեն: Այս այցի արդյունքում մենք հասանք խնդրի էությանը՝ ինչ երկու հիմնարար հարցի մենք պետք է պատասխանենք. առաջինը՝ հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի վրա և հանքի ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի վրա: Մենք ունենք երրորդ իրավիճակ, եթե մենք որևէ ապօրինություն անենք, ապա գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից կարող ենք շատ բարդ իրավիճակում հայտնվել», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի և ոչ թե էմոցիաների վրա: Ըստ վարչապետի՝ տեսականորեն այդ հարցերն ունեն երկու պատասխան՝ դրական կամ բացասական: «Եթե մենք հիմա գտնվեինք նախնական փուլում, կլիներ քաղաքական որոշում՝ Ջերմուկի մոտակայքում հանք չպետք է լինի, բայց մենք ունենք իրավիճակ, երբ հանքի շահագործման համար անհրաժեշտ գործի 80%-ն արդեն արված է, և սա իրավիճակ է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք»,- ասել է վարչապետը: 11:50 Վարչապետը կողմերին հարցրել է, թե արդյոք պատրաստ են ժամանակ տալ կառավարության փորձագիտական խմբին հանքի շահագործման ազդեցությունը գնահատելու համար: Հանքի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են՝ այո, եթե հանքի շահագործումը այդ ընթացքում դադարեցվի: Փաշինյանը հարցրել է, «Լիդիան Արմենիայի» տնօրենին, թե այդպիսի սցենարի պատրաստ են, թե՝ ոչ: Վերջինիս պատասխանը բացասական էր: «Հիմա մենք այստեղ հավաքվել ենք փոխզիջման ճանապարհով խնդրին լուծում տալու համար: Ինձ ասում են, որ դուք ձեր տնօրենին փոխել եք և հիմա մի տնօրեն է աշխատում, որը մասնագիտացած է ոչ թե հանքերի շահագործման մեջ, այլ մասնագիտացված է պետություններին դատի տալու մեջ: Դա ճիշտ է, թե ճիշտ չէ», - հարցրել է Փաշինյանը Ալոյանին: Նա ասել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 11:40 Վարչապետն ասում է՝ եթե Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունն ուղեկցվել է կոռուպցիոն գործարքներով, ապա ինքը «որևէ խնդիր չի տեսնում, որ այդ մարդիկ կրեն պատասխանատվություն»: 11:30 Ջերկուկ քաղաքի բնակիչներից Ստեփանյան Կորյունն առաջարկել է վարչապետին ուսումնասիրել, թե ինչ պայմաններում է նախորդ կառավարությունը տվել հանքի շահագործման թույլտվություն «Լիդիանին»: «Կարծում ենք, որ պետք է իրավականությունը ստուգվի հարցի, թե ինչպես են ստացել թույտվություն», - ասել է բնակիչը: «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհներն արդեն մոտ երկու շաբաթ է՝ արգելափակված են հանքավայրի շահագործմանը դեմ բողոքողների կողմից: Ընթերցեք նաև՝ «Ամուլսարի «կողմն» ու «դեմը». Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը |