«Լիդիանը» հրաժարվել է դադարեցնել աշխատանքները. Գործադիրը կարտահայտնի իր դիրքորոշումը 6 հուլիսի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը հրաժարվել է որոշ ժամանակ դադարեցնել հանքի շահագործումը: Հանդիպմանը Փաշինյանն առաջարկել էր կողմերին ժամանակ տալ կառավարության մասնագիտական խմբին ուսումնասիրություններ անցկացնելու համար և առաջարկել կողմերին դադարեցնել իրենց գործունեությունը մինչև վերջնական եզրակացության հրապարակումը: Հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները համաձայն էին բացել ճանապարհները միայն այն դեպքում, եթե «Լիդիան Արմենիան» ուսումնասիրությունների ընթացքում դադարեցներ աշխատանքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը հավաքագրված փաստերը կքննարկի և իր դիրքորոշումը կարտահայտի: Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ջերմուկ: Նա հանդիպել է «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ Լևոն Գալստյանի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ, լսել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նրանց մտահոգություններն ու փաստարկները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհներն արդեն մոտ երկու շաբաթ է՝ արգելափակված են հանքավայրի շահագործմանը դեմ բողոքողների կողմից: Ընթերցեք նաև՝ «Ամուլսարի «կողմն» ու «դեմը». Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները»: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |