Ավստրալիայում ասֆալտը շոգից հալվել է և կպել մեքենաների անիվներին![]() 6 հուլիսի 2018 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անոմալ շոգի պատճառով ասֆալտը հալվել է: Դա քաոս է առաջացրել ճանապարհներին և ավտոմեքենաների խափանման պատճառ դարձել: Մեքենաների անիվներն ամբողջությամբ պատվել են ասֆալտով: Այժմ առնվազն 50 վարորդ հավակնում է փոխհատուցման: Իսկ տրանսպորտի նախարարությունը շտապ կարգով մի քանի փողոց է փակել շտապ վերանորոգելու համար, հայտնում է Lenta.ru-ն ABC News-ի վրա հղումով: «Ես ուղղակի սարսափեցի, երբ անիվների վրա բիտումի 7 սանտիմետրանոց շերտը տեսա: Մարդիկ ուղղակի կանգնում էին՝ նույնիսկ չհասցնելով հասկանալ, թե ինչ պատահեց մեքենային»,-ասել է վարորդներից մեկը: Մեկ այլ վարորդ ասել է, որ նման բան երբևէ չէր տեսել և որ իր ծանոթը ստիպված է եղել 1200 դոլար վճարել նոր անվադողերի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |