Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի հակահարվածի պատերազմի վերսկսման դեպքում

PanARMENIAN.Net - «Ես մի նախարարության ղեկավար եմ, որը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի վերսկսմանը, որպեսզի պատերազմ չլինի»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոքերով, Հայաստանը միշտ պետք է հակահարվածի պատրաստ լինի` ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Նա նաեւ նշել է, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում Հայաստանը պահպանում է ուժերի հավասարակշռությունը ԶՈՒ-ում որակական փոփոխությունների շնորհիվ:



Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակի ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ապա, ըստ Օհանյանի, գործընթացն անցնում է ձեռք բերված պայմանավորվածությունների եւ հանդիպումների շրջանակում: «Սակայն անշուշտ ներքաղաքական իրավիճակն իր ազդեցությունն ունեցավ երկրի միջազգային հեղինակության վրա»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
 Ուշագրավ
---