Էջմիածնում ցուցադրել են Սբ Գեղարդը 6 հուլիսի 2018 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի Մայր տաճարում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ցուցադրել է Սբ Գեղարդը՝ նիզակը, որով, ըստ ավանդույթի, խոցել են խաչված Հիսուս Քրիստոսին։ Ավելի վաղ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջել են հոգևորականներից իրենց ցույց տալ Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդել են, որ այն վաճառվել է: Ի պատասպան, Արշակ Սրբազանը ցուցարարներին հայտնել էր, որ այն չի վաճառվել, այլ պարզապես «Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»: Նա ասել էր, որ Գեղարդից մասունք պակասելու մասին տեղյակ չեն եղել։ Իր հերթին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հերքել է այն լուրերը, թե Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել կամ վնասվել է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |