Մասիսի քաղաքապետը կալանավորվել է․ Պաշտպանը «7-ի գործը» հիշեց

Մասիսի քաղաքապետը կալանավորվել է․ Պաշտպանը «7-ի գործը» հիշեց

PanARMENIAN.Net - Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:

«7-ի գործը» մարտիմեկյան իրադարձություններից հետո 7 գործչի՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի ու Սասուն Միքայելյանի հանդեպ սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներով հարուցված քրգործն է, որը վարել է նույն Մնացական Մարտիրոսյանն, ով վարում է Մասիսի քաղաքապետի գործը։

Վերջինս մեղարդում է «Թավշա հեղափոխության» օրերին ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելու մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---